Արշալույս և Լյուդվիգ Եղիյանները, Ադանա, 1906 թ.
Փոքրիկ Արշալույս և Լյուդվիգ Եղիյանները, Ադանա, 1906 թվական։
Աղջիկն ու տղան լուսանկարված են լուսանկարչատանը՝ նստած քարե պատի նմանվող հարթակին։ Երկուսն էլ հագել են ծովայինի օձիքով մուգ հագուստ։ Լուսանկարը փակցված է ստվարաթղթին, որի ներքևի զարդանախշ եզրին անգլերեն մակագրություն կա։








