Հայուհու դիմանկար Համարշտեդտի հավաքածուից
Հայուհու դիմանկար Ն. Է. Համարշտեդտի (1861–1939) հավաքածուից։ Պահվում է Ազգագրական թանգարանում (Շվեդիա)։
Երիտասարդ կնոջ գլխին մետաղե զարդերով հարուստ գլխազարդ է, ականջներից կախված են երկար ականջօղեր։ Պարանոցին ու կրծքին մանյակներ և կլոր զարդեր են, ձեռքերին՝ ապարանջաններ և մատանիներ։ Գլխից ուսերին իջնում է մուգ քող, հագին նախշազարդ վերնազգեստ է։ Ներքևի անկյունում «0719.0021» համարն է։








