Տարսոնի հին հայկական թաղամասը
Լուսանկարում Կիլիկիայի Տարսոն (Թարսուս) քաղաքի հին հայկական տներն են, որոնք լքվել են հայ բնակչության կողմից ցեղասպանությունից հետո։ Սալարկված փողոցի երկայնքով քարե բազմահարկ տներ են՝ պատշգամբներով և փայտե փեղկերով։ Փողոցով քայլում են մի քանի տղամարդ, հեռվում մեքենա է կանգնած։
Տարսոնը Ավետարանում հիշատակվում է որպես Պողոս առաքյալի ծննդավայր։ Հնագույն ժամանակներից մինչև 1920 թվականը քաղաքը հիմնականում բնակեցված էր հայերով, որոնց մի մասը ոչնչացվեց, մի մասը բռնի իսլամացվեց և թուրքացվեց, իսկ մյուսները արտաքսվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից։ 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը ապօրինաբար բռնագրավեց հայերի ողջ շարժական և անշարժ գույքը։








