Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Կոստանդնուպոլսի հայ հարսը, 19-րդ դար
№ 1432 · Լուսանկար

Կոստանդնուպոլսի հայ հարսը, 19-րդ դար

Լուսանկարում 19-րդ դարի հայ հարս է Կոստանդնուպոլսից՝ 2 կանանց միջև։ Հարսանեկան հագուստը ծանր է և հարուստ զարդարված. գլխից իջնում է երկար քող, իսկ դեմքը ծածկված է երկար փայլուն թելերով։ Ձախ կողմի կինը գլխաշորով և գծավոր զգեստով է, աջ կողմինը՝ եվրոպական ձևի երկար զգեստով։

Հարսի հանդերձանքը պատմում է հարսանեկան ծեսի հանդիսավորության, սերնդեսերունդ փոխանցվող սովորույթների և ընտանիքի սոցիալական դիրքի մասին։ Լուսանկարը արել է նշանավոր հայ լուսանկարիչ Պասկալ Սեբահը, և այն բացառիկ վավերագիր է Օսմանյան կայսրության հայերի կենցաղի, մշակույթի և հարսանեկան ավանդույթների մասին։

Արխիվային №
1432
Ժամանակ
19-րդ դար
Վայր
Կոստանդնուպոլիս
Տարածաշրջան
Կոստանդնուպոլիս
Թեմաներ
Հայ կինըՏարազԿոստանդնուպոլիս

Նման նյութեր