Սահակյան վարժարանի աշակերտուհիները Իկոնիայում
Լուսանկարում Իկոնիա (Կոնիա) քաղաքի հայկական Սահակյան վարժարանի աշակերտուհիներն են՝ 1909–1910 թվականներին։ Աղջիկների մեծ խումբը շարքերով կանգնած և նստած է, գրեթե բոլորը ձեռքներին ծաղկեփնջեր են պահում։ Կենտրոնում՝ սեղանի ետևում, նստած են երեք կին։
Իկոնիան Օսմանյան կայսրության կազմում էր, բայց բազմազգ քաղաք էր, որտեղ դարեր շարունակ ապրել են հայեր, գործել են հայկական դպրոցներ, եկեղեցիներ և համայնքներ։ Սահակյան վարժարանում հայ աղջիկները լիարժեք կրթություն էին ստանում՝ սովորում էին լեզուներ, պատմություն, գրականություն և մշակույթ։
Այս լուսանկարից մի քանի տարի անց Իկոնիայի հայ համայնքը վերացավ, ինչպես Փոքր Ասիայի հարյուրավոր հայկական քաղաքներ և համայնքներ։








