Գաուհար Ջան՝ ձայնագրված առաջին հնդիկ երգչուհին
Գաուհար Ջանը առաջին հնդիկ երգչուհին էր, որ 1902 թ. ձայնապնակ ձայնագրեց։ Նրա երգերով Հնդկաստանում մի քանի սերունդ է մեծացել։
Ծնվել է Անջելինա Յեովարդ անունով Կալկաթայում՝ Արևելյան Հնդկաստանում, Գանգեսի դելտայում։ Հայրը հայ էր, մայրը՝ հրեա։ 1902–1920 թթ. Գաուհարը ձայնագրել է մոտ 600 ձայնապնակ, որոնցից 150-ը հասել են մեր օրերը։
Լուսանկարում երիտասարդ կին է՝ ասեղնագործ թավշյա զգեստով և մարգարտաշարերով, հենված փորագրված աթոռի թիկնակին։








