Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Բուենոս Այրեսում
Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին ընդգրկվել է Արգենտինայի մայրաքաղաքի պաշտոնական զբոսաշրջային ուղեցույցում՝ ի նշան քաղաքի կյանքում հայ համայնքի նշանակալի ներդրման։ Դա արվել է քաղաքի կառավարության «Ճանաչելով Բուենոս Այրեսը» ծրագրի շրջանակում, որը զբոսաշրջիկներին ծանոթացնում է քաղաքի թաղամասերին, հուշարձաններին և մշակութային ժառանգությանը։
Մայր տաճարի շենքը համադրում է ավանդական հայկական տարրերը ժամանակակից ճարտարապետության հետ։ Հայաստանը 301 թ. Գրիգոր Լուսավորչի ջանքերով առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Գիշերային լուսանկարում լուսավորված եկեղեցին է՝ կլոր պատուհաններով ճակատով, կամարաշար մուտքով, զանգակատնով և բազմանիստ թմբուկի վրա կոնաձև գմբեթով։








