Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Վերապրածները Ադանայի ավերակներում, 1909
№ 1246 · Լուսանկար

Վերապրածները Ադանայի ավերակներում, 1909

Լուսանկարում վերապրած հայեր են՝ իրենց տների ավերակներում, 1909 թվականի ապրիլին Ադանայում տեղի ունեցած կոտորածներից հետո։

Ադանայի կոտորածը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության Ադանայի վիլայեթում։ Զոհվեց 20–30 հազար հայ։ Ի տարբերություն նախորդ կոտորածների՝ այն պաշտոնապես չէր կազմակերպվել կենտրոնական կառավարության կողմից, այլ հրահրվել էր տեղական պաշտոնյաների և նրանց կողմնակիցների կողմից։ Ադանա քաղաքում այրվեց 4437 հայկական տուն, ինչը նշանակում էր քաղաքի գրեթե կեսի ավերում։ Կառավարությունը հետաքննություն սկսեց, սակայն մեղավորները չպատժվեցին, և հայերի՝ բարենորոգումների հույսերը չարդարացան։

Ավերված շենքերի և քարակույտերի առջև կանգնած են 7 մարդ՝ տղամարդ, կանայք և երեխաներ։

Արխիվային №
1246
Ժամանակ
1909
Վայր
Ադանա
Տարածաշրջան
Կիլիկիա
Թեմաներ
ԱնձինքՀայ կինըՄանկություն

Նման նյութեր