Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ալեքսանդրապոլի որբերը Կեչառիսի վանքի մոտ
№ 1213 · Լուսանկար

Ալեքսանդրապոլի որբերը Կեչառիսի վանքի մոտ

Լուսանկարում Կեչառիսի վանքն է Ծաղկաձորում, ենթադրաբար 1920-ական թվականներին։ Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է Կոտայքի մարզի Ծաղկաձոր առողջարանային քաղաքում։ Այն հիմնադրել են Պահլավունի իշխանները 11-րդ դարում։ Վանքը միջնադարյան Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոն էր և ուներ բարձրագույն դպրոց։

Նկարում Ալեքսանդրապոլի (Գյումրի) ամերիկյան որբանոցի հայ սաներն են, որոնք ամառային արշավի ժամանակ անցնում են վանքի մոտով՝ ամերիկյան դրոշով։ Դրոշը խորհրդանշում էր Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը հայ ժողովրդին, հատկապես որբերին՝ 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձություններից հետո։

Սպիտակ հագուստով սաները շարքով քայլում են, ուսերին փայտեր են։ Առջևում արածում են ոչխարներ, ետևում երևում են վանքի եկեղեցիները և բարձր, կիսաքանդ պատի մնացորդ։

Արխիվային №
1213
Ժամանակ
1920-ական թթ.
Վայր
Ծաղկաձոր
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ՄանկությունԵկեղեցիներ և վանքեր

Նման նյութեր