Համո Օհանջանյանը և Ռուբեն Տեր-Մինասյանը Կահիրեում
Հայաստանի առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանը կնոջ հետ և նախկին ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը քրոջ հետ։ Կահիրե, 1920-ական թվականներ։
Լուսանկարում երկու տղամարդ և երկու կին են՝ թղթերի կույտով սեղանի մոտ։ Տղամարդիկ նստած են եզրերին, կանանցից մեկը նստած է նրանց միջև, մյուսը կանգնած է հետևում։








