Կինը ավանդական տարազով՝ թոռների հետ, Սիսիան, 1964
Հայ կինը ավանդական տարազով՝ իր թոռների հետ։ Լուսանկարն արվել է 1964 թ. Սիսիանում։
Կինը նստած է, գլխին մուգ երկար ծածկոց է, դեմքի ստորին մասը ծածկված է սպիտակ կտորով, հագին գծավոր երկար կիսաշրջազգեստ է։ Նրա կողքին երկու երեխա են՝ ձեռքներին ծաղիկներ. աղջիկը կանգնած է փայտե արկղի վրա, իսկ տղային կինը գրկել է։








