Օձերի ամրոցը, Ադանա, Կիլիկիա
Այսօրվա Ադանան Թուրքիայի արագ զարգացող քաղաքներից է։ Դժվար թե նրա ներկայիս բնակիչներն իմանան այս քաղաքի իրական պատմությունը։ Ադանան Կիլիկիայի գլխավոր բնակավայրերից էր և մինչև 1930-ական թվականները բացառիկ դեր ուներ Կիլիկիայի հայերի կյանքում։
Նույնիսկ կոտորածներից, ջարդերից, տեղահանություններից և հայկական ժառանգությունից վերջնականապես ազատվելու փորձերից հետո Ադանայում և երբեմնի հզոր Հայկական Կիլիկիայի գրեթե բոլոր շրջաններում զգացվում է հայկական հետքը։
Լուսանկարում Օձերի ամրոցն է՝ ժայռոտ բլրի գագաթին կանգնած ավերակներ՝ ատամնաշարով պարիսպներով, աշտարակներով և կամարաձև բացվածքներով։ Ներքևում ընդարձակ հարթավայր է՝ դաշտերով։








