Հին հռոմեական տապանաքար Տիգրան անունով
Այս տապանաքարը վերաբերում է Հին Հռոմի ժամանակաշրջանին և գտնվում է Բեռլինի ազգային թանգարանում։ Աղբյուրի համաձայն՝ մակագրության մեջ հիշատակված անունների շարքում է հռոմեական լեգեոնի կազմում հերոսաբար կռված հայ զինվոր-սպա Տիգրանի անունը։
Քարի վերին կամարաձև հատվածում քանդակված է ձիավոր, իսկ նրա կողքին՝ կանգնած մարդ։ Ներքևում 6 տողանի լատիներեն մակագրություն է, որում կարմիր օղակով նշված է Տիգրան անունը։








