Զորավար Անդրանիկը Մարսելում, 1921
Անդրանիկ Օզանյանի հազվագյուտ լուսանկարը՝ արված Մարսելում (Ֆրանսիա) 1921 թ.։
Անդրանիկ Թորոսի Օզանյանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից է, հայ ժողովրդի ազգային հերոս։ Հայտնի է նաև որպես զորավար Անդրանիկ, գեներալ Անդրանիկ և Անդրանիկ փաշա։ 1918 թ. հունվարի 23-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։
Կենտրոնում կանգնած է մորթե գլխարկով և շքանշաններով զինվորական համազգեստով տղամարդ։ Նրա շուրջը քարե սալահատակի վրա կանգնած են 7 մեծահասակ և ծաղկեփնջով մի աղջնակ, աջ ծայրում կանգնածը սպիտակ չուխայով է և դաշույնով։








